Ողբերգական դեպք` Կոտայքի մարզում. 1 տարվա ընթացքում թոռանն ու տղային կորցրած ծերունին ինքնասպան է եղել
Oգոստոսի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի տներից մեկում ծերունի է ինքնասպան եղել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տան բնակիչ, 87-ամյա Կ. Ք.-ի դին` կախված վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների` ծերունին ինքնասպան է եղել, իսկ հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վերջին ամիսներին ծերունին հոգեբանական ծանր ապրումներ է տարել, քանի որ 1 տարի առաջ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել էր թոռը, իսկ այս տարվա ապրիլին` տղան: shamshyan.com
