Ողբերգական դեպք Լոռու մարզում. 3-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
Այսօր` դեկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա Զավեն Նալբանդյանը, ով որտեղ մահացել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, նրա հայրը իր ВАЗ 2111 մակնիշի 33 OP 253 համարանիշի ավտոմեքենան կայանել է մահացած երեխայի մորական պապիկի տան բակում, որտեղ էլ ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է տեղից և վրաերթի է ենթարկել երեխային: Վիրավոր երեխային հիվանդանոց է տեղափոխել հայրը` 30-ամյա Վազգեն Նալբանդյանը: Այս պահին դեպքի վայր` Շնող գյուղ են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
