Ողբերգական դեպք Թեղուտի հանքավայրում...
Փետրվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառահության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող պղինձմոլիբդենային հանքավայրի` 9 մետր խորությամբ հորանի մեջ քաղաքացի է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մարզի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի և Ալավերդու թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատը` ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն նշված գործարան են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արամ Ղազարյանի և բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Մանրամասն` shamshyan.com
