«Ողջ գյուղը սգում է զինծառայողի մահը.Համ լավ երգում էր, համ լավ կռվում, մի հրաշք»,-ասում է գյուղապետը
Ֆիդար Ալոյանը դեպքից ժամեր առաջ էր խոսել հոր հետ հայտնել, որ վաղ առավոտյան հրաշքով է փրկվել հակառակորդի գնդակից: Արմավիրի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը, ում համագյուղացին է զինծառայողը Fnews.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում ինչ ուրախություն լիներ կանչում էին երգելու «Մեր մուզիկանտն ա, տենց ենք իրեն կնքել»,-ասաց գյուղապետը:
Գյուղապետը նշեց, որ զոհված զինծառայողը կարատեիստ էր, մասնակցել էր միջազգային առաջնության:«Համ լավ երգում էր, համ լավ կռվում, մի հրաշք... Շատ շնորհքով երեխա էր, համեստ, աշխատասեր»,- ասաց Մհոյանը:
Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը:պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:
«Ողջ գյուղը սգում է, ափսոս էլ խոսքեր չունեմ ասելու սգում ենք »,- ասաց Մհոյանը:
