Ողջ-ողջ եփել է նապաստակին
Անգլիայում 60-ամյա Փոլ Ռոջերսը նապաստակին սպանել է՝ 3 րոպե ողջ-ողջ եփելով նրան միկրոալիքային վառարանի մեջ:
Նապաստակին վառարանի մեջ դնելուց հետո տղամարդը դիտել է, թե ինչպես է կենդանին տանջվում և կուչ գալիս:
Դտավորը, ում որոշմամբ Ռոջերսը դատապարտվել է 16 շաբաթվա ազատազրկման, ասել է, որ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դա ամենատհաճ դեպքն էր:
Ռոջերսը նապաստակին գնել էր կենդանիների խանութից և անվանել էր նրան Ֆլաֆի Ջորջ Ֆաջ: Նապաստակին 5 օր կերակրելուց հետո նա սպանել էր նրան և այստեղ-այնտեղ պարծեցել իր արածով:
Ռոջերսը ոստիկանությանը հայտնել է, որ «ոչ մի կաթիլ խղճի խայթ չի զգում» նապաստակի նկատմամբ:
Ռոջերսին ցմահ արգելվել է կենդանի պահել:
Գործով քննիչն ասել է, որ Ռոջերսին ազատազրկման դատապարտելու որոշումը տեղին է, քանի որ մեղադրյալն իրոք չար մարդ է:
