«Ողջագուրվել» են կալանավորի տեղափոխող ոստիկանական «Վիլիս»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է .
Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Նաիրի Զարյան և Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են 4 տրանսպորտային միջոցներ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարված ավտոմեքենաներից «Վիլիս»-ը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում, և, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի, «Վիլիս»-ով կալանավորի էին տեղափոխում, սակայն 2 ավտոմեքենաներ հետևից և առջևից բախվել են «Վիլիս»-ին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ովքեր նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա:
Դեպքի վայր պետք է ժամանի նաև ՃՈ հետաքննիչը, ում հանձնարարականով պարզվելու է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
