Պ-ն Վարչապետը երևի մոռացել է գյումրվա այս խոսքը՝ ՛՛Սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում՛՛...
Պ-ն Վարչապետը երևի մոռացել է գյումրվա այս խոսքը՝ ՛՛Սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում՛՛։
Ժողովուրդ ջան, կամ ես իսկապես արդեն լճացել եմ լրագրության հարթության մեջ և չեմ կարողանում ադեկվատորեն արձագանքել իրականությանը, կամ էլ մի բան հաստատ այն չէ… Ձեզ եմ ներկայացնում Կառավարության կայքից վերցված տեղեկատվությունից մի հատված՝ ՛՛Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի ներկայացրած նախագծով որոշում ընդունվեց եռամսյակային հատկացումներում՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված ծախսային հոդվածի տարեկան գումարից 60 մլն դրամը տեղափոխել առաջին կիսամյակ։ Փոխնախարարը նկատեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին կիսամյակում նախատեսված ծախսերը լիարժեք կատարելու հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախագիծը ներկայացնելուց հետո հարկ համարեց անդրադարձ կատարել կառավարության գործուղումներին և շեշտեց, որ դրանց թիվը պետք է կրճատվի: «Իհարկե, պետք է քննարկենք, և որը կարևոր է, պետք է անպայման գնան մեր պատվիրակությունները։ Բայց եթե կարևորությունը ավելի քիչ է, ուրեմն, իմ կարծիքով, մենք պետք է մերժենք»,- եզրափակեց Աբրահամյանը՛՛: Հիմա հարց՝ հՀարգարժան Պ-ն Աբրահմյան, կարող է շփոթությո՞ւն է տեղի ունեցել և լրատվամիջոցները մեզ սխալ ինֆորմացիա են տրամադրել այն մասին, որ Դուք այս տարի երկու մեծ վոյաժներ եք կազմակերպել դեպի Դուբայ և Եգիպտոս՝ ծախսելով այնտեղ տասնյակ միլիոններ պետական բյուջեից, թե՞ այսօրվա նախագիծը ձեզ չի վերաբերում, այսինքն՝ այն գրված է մանր -մունր չինովնիկների համար…՛
