Պահածոյացված խավիարը չորս մարդու թունավորման պատճառ
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 3:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1982 թ. ծնված Լուսինե Դ.-ն, 1980 թ. ծնված Կարեն Ս.-ն, 2005 թ. ծնված Մհեր Ս.-ն և 2003 թ. ծնված Մելինե Ս.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տանը՝ պահածոյացված խավիար ուտելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
