Պահանջատիրությունից երբեք չպետք է հրաժարվենք.Աղվան Հովսեփյան
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոսեց ցեղասպանության ճանաչման գործընթացից՝ պնդելով, թե պահանջատիրությունից երբեք չպետք է հրաժարվենք:
«Հայն արդեն մի դար և դարից էլ ավելի անընդհատ պայքարի մեջ է և ինչ-որ տեսնում ենք պայքարի արդյունքն է, պահանջատիրությունից, կարծում եմ, երբեք չպետք է հրաժարվենք, և պայքարենք մինչև վերջ արդյունքի հասնելու համար։ Ուզում եմ նայեք երկնքին` տեսեք ինչքան հրեշտակներ կան, ոչ մի երկնքում այդքան հրեշտակներ չկան, որքան հայ երկնքում և դրանք բոլորը մեզ պահապան»,-ասաց նա:
