Պահանջում են Եղվարդի քաղաքապետի և մանկապարտեզի տնօրենի հրաժարականը
Փաստինֆոն գրում .«Իմ ունեցած տեղեկություններով՝ Եղվարդի մանկապարտեզի աշխատակիցների սանգրքույկները եղել են ժամկետանց»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ հիշեցրեց, որ այդ մասին հրապարակավ հայտարարել էր հենց Եղվարդի քաղաքապետը:
«Քաղաքապետը հայտարարեց, որ վերջին անգամ 2013թ. են նրանք բուժզննում անցել»,- ասաց նա:
Բանախոսների կարծիքով՝ հարցը միայն Եղվարդի մանկապարտեզով չի սահմանափակվում: Խնդիրը պետական քաղաքականության մեջ է, ասաց Բաբկեն Պիպոյանն ու որպես օրինակ՝ նշեց այն, որ այսօր որևէ մանկապարտեզում բժիշկ չկա:
«Բուժկետում բուժքույր է նստած, պետական քաղաքականություն, որ այս երեխաների առողջությունը բժշկին վստահվի, չկա»,- ասաց նա:
Բացի այդ, ՀԿ նախագահը հայտարարեց, որ մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների վրա օրենքով սննդի տեղափոխման ու պահպանման պայման կարգում դրված չէ:
«Սննդի շղթայի հետ շփվողը պետք է գրանցված լինի ՍԱՊԾ-ում, բայց ինքը գնում տենդերի է մասնակցում, հաղթում, հետո նոր ՍԱՊԾ-ն ասում է` ինքը մեր մոտ գրանցված չէ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը` հավելելով, որ այդ գրանցումը քաղաքապետարանը պետք է ստուգեր նախքան այդ ընկերության հայտն ընդունելը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
