Այսօր Նախախորհրդարանի անդամների ու «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» շարժման մասնակիցների հերթական երթը շարունակվեց արդեն Ծածկած շուկայի մոտ, որտեղ դեղին «բերետավորներին» դիմավորեցին կարմիր «բերետավորները»: Փողոցի այս կողմում «դեղիններն» էին մյուս կողմում` «կարմիրները»: «Դեղինների» ազգագրական պարին, ի պատասխան «կարմիրները» գոռում էին «հե-ռա-ցեք»: