«Պապ ջան, բա տղեն ինչի համար ա տղա, որ չգնա ծառայի»...
Օրերս ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Սուրեն Փիլոսյանը ընտանիքի միակ արու զավակն էր, զորացրվելուն մնացել էր վեց ամիս: Փիլոսյանների ընտանիքն ապրում էր ծանր սոցիալական պայմաններում, հայրը չի աշխատում, քանի որ առողջական խնդիրներ ունի, միայն զբաղվում են գյուղատնտեսական գործերով: Խոսելով զոհված որդու մասին, Սուրենի հայրը` Խաչիկ Փիլոսյանը հուզմունքը չէր կարողանում մի վարկյան անգամ զսպել: Fnews.am-ի հետ զրույցում նա հիշեց, թե որդին ինչպես էր ընդդիմանում ծնողներին, երբ վերջիններս նրան փորձում էին համոզել, որ չգնա ծառայելու."Սուրենս գնաց իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի, ինձ էլ թողեց անտեր, մոր վիզն էլ ծուռ: Հիշում եմ ինչքան էր մեր հետ կռիվ տալիս, թե պիտի գնամ ու վերջ, ինքը ալերգիա ուներ, այսինքն հնարավորություն ուներ խուսափելու ծառայությունից, բայց էսօրվա պես հիշում եմ` ասում էր."պապ ջան, բա տղեն ինչի համար ա տղա, որ չգնա ծառայի":
Ն. Ադամյան
