Փարաջանովի «Նռան գույնը» կցուցադրվի Կաննում (Video)
Ֆրանսիական «Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ Շարժանկարի միջազգային հիմնադրամը այս տարի վերականգնելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (Սայաթ-Նովա) ֆիլմը՝ ներկայացնելու համար 2014-ի Կաննի փառատոնին՝ որպես համաշխարհային շարժանկարի լավագույն նմուշ։ Հայաստանի շարժանկարի ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտարարել է, որ Կաննում ամեն տարի կայանում է նման ցուցադրություն, և այսպիսով Հայաստանը հնարավորություն կունենա ըստ արժանվույն ներկայանալու այս հեղինակավոր փառատոնին։