Պարգեւ Սրբազանը պաշտոնապես հերքում է.iravunk.com
Այսօր Irakanum.am լրատվամիջոցը հղում անելով Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին՝ գրել է, թե իբրեւ Սրբազանը ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է նստեցնեին Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ինչը բացարաձականապես ապատեղեկատվություն է: Այս մասին Iravunk.com-ի լրագրողի հետ զրույցում պաշտոնապես հերքել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մանրամասնելով.
Պետական վարկեր` նիկոլական խունտայի ինքնապարգեւատվությունների համար
-Ես երբեւիցէ չեմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է նստեցնեին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ընդհակառակը, ես իմ խոսքի մեջ ուղիղ ասել եմ, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի մտքով երբեւիցէ չէր անցնում այնպիսի գաղափար, որ կարելի է նստեցենել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հաշվի առնելով նախագահի հանգամանքը եւ նրա անձեռնմխելիությունը:
Նկատենք, որ մինչ Սրբազանին մեր լրատվամիջոցին տված հերքումը` վերոհնշյալ կայքում մենք այլեւ չհանդիպեցինք հիշատակվածը նյութը:
