Պարի պետական անսամբլը` իր պարուհու բռնաբարության լուրի մասին
Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել, թե բռնաբարել են ՀՀ պարի պետական անսամբլի 26-ամյա պարուհուն: Մանրամասնվում էր, որ աղջկա ծանոթը նրան տարել է երևանյան հյուրանոցներից մեկը, որտեղ և աղջկա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Լուրերի իսկությունը պարզելու համար REPLIK.am-ի թղթակիցը հանդիպեց ՀՀ պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ լուրերը ստահոդ են. «Դա անհեթեթություն է: Այսօր անսամբլի բոլոր պարուհիները ներկայացել են աշխատանքի, նման դեպք չի եղել»:
