Փարիզ կգործուղվեն միայն տղամարդիկ
Նոյեմբերի 23-ից 26-ը աշխատանքային այցով Փարիզ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայք-էջից, պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը:
Ի դեպ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ.Բաղդասարյանը և ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանը ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ են, իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բալոյանը՝ բարեկամական խմբի ղեկավարը:
Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պատվիրակության կազմում ընդգրկվելու համար վերջին օրերին ՀՀԿ խմբակցության կին պատգամավորների շրջանում համառ պայքար էր ընթանում: Արդյունքում՝ նրանցից և ոչ մեկը Փարիզ չի մեկնի:
