Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ հազարավոր մարդիկ հիշում են ահաբեկչության զոհերին
Փարիզում Աստվածամոր տաճարում այսօր հոգեհանգստյան կարգ մատուցվեց ի հիշատակ նոյեմբերի 13-ին սարսափելի ահաբեկչության հարյուրից ավելի զոհերի: Այստեղ էին հավաքվել հազարավոր մարդիկ: Ոստիկանությունը փակեց դեպի տաճար մուտքն այն բանից հետո, երբ արդեն բավական թվով մարդիկ էին հավաքվել տաճարի մուտքի մոտ:

Մեզ հաջողվեց մոտենալ տաճարի մուտքին միայն այն բանից հետո, երբ ոստիկանությանը ներկայացանք, որ լրագրող ենք: Մեր պայուսակները ստուգելուց հետո թույլ տվեցին մոտենալ տաճարին: Այստեղ հավաքվել էին Փարիզի քաղաքացիներ, հասարակական, մշակութային գործիչներ, զբոսաշրջիկներ եւ մեծ թվով ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Մարդիկ բավական հուզված էին, մտահոգ: Ֆրանսիացիները հավաստիացնում էին, թե մարդիկ հավաքվել են ինքնաբուխ, սոցցանցներում հայտնված տեղեկատվությունից հետո:


Մեզ հետ զրույցում տարեց մի ֆրանսուհի դժգոհեց, որ հեռուստատեսությամբ լսում է այն մասին, թե իբր Ֆրանսիայում մարդիկ ահաբեկած են, տնից դուրս չեն գալիս. «Դուք նման բան նկատե՞լ եք: Եթե վախեցած լինեին, ինչպե՞ս այսքան բազմություն կհավաքվեր այստեղ…»:

մանրամասները՝aravot.am-ում:
