Փարիզի դպրոցներից մեկում մահապարտն ինքն իրեն պայթեցրել է. ՆՏՎ
Փարիզի ծայրամասում անհայտ անձինք գրավել են ուսումնական հաստատությունը: Այս մասին հաղորդում է ռուսական NTV հեռուստաընկերությունը: Ստացած տվյալների համաձայն, ուսումնական հաստատության վրա հարձակում են կատարել ահաբեկիչները:
Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, ուսումնական հաստատությունում մահապարտ ինքն իրեն պայթեցրել է:
Համաձայն ուրիշ աղբյուրների, իրարանցումը առաջացել է տեղի բնակչի պատճառով, ով հրաժարվել է բացել դուռը ոստիկաններին: Միջադեպը տեղի է ունեցել Սեն-Գրատյեն ավանում:
