Փարիզի մոտ անհայտ անձիք 10 մարդու են պատանդ վերցրել
Փարիզի մոտ անհայտ անձիք պատանդ են վերցրել 10 մարդու: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Ոստիկանության տեղեկություններով, հարձակվողները երկուսն են կամ երեքը: Նրանք բարիկադավորվել են Վիլնև-լա-Գարեն քաղաքի կենտրոնում գտնվող Primark խանութում, որտեղ նրանցից բացի կա ևս 10 մարդ, ովքեր խանութի աշխատակիցներ են:
Դեռ հայտնի չէ, թե ինչ պահանջներ են հանցագործները ներկայացրել: Ոստիկանությունում ենթադրում են, որ սա անհաջող գողության փորձ է:
