Փարիզից Կահիրե չվերթ իրականացնող օդանավն անհետացել է ռադարներից
Egyptair ավիաընկերության ուղևորատար օդանավը, որը MS804 չվերթն էր իրականացնում Փարիզից Կահիրե, անհետացել է ռադարներից։ Այս մասին հայտնում է եգիպտական youm7.com պորտալը՝ հղում անելով ավիաընկերության աղբյուրներին։
Նշվում է, որ օդանավում եղել են 58 ուղևոր և անձնակազմի 10 անդամ։ Օդանավը Շառլ-դե-Գոլի օդանավակայանից թռիչքը սկսել էր Փարիզի ժամանակով ժամը 23.09-ին։
