Փարիզի ոստիկանությունը բանակցություններ է սկսել պատանդներ վերցրած ահաբեկիչների հետ
Փարիզի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները բանակցություններ են սկսել Սենա և Մարնա դեպարտամենտրում պատանդներ վերցրած ահաբեկիչների հետ: Այս մասին հաղորդում է Figaro-ն:
Այսօր ավելի վաղ երկու անհայտ անձինք, զինված ինքնաձիգներով, մեքենա էին առևանգել և պատանդներ վերցրել:
Ոստիկանությունից հաստատել են, որ պատանդներ վերցրած հանցագործները Քուշաի եղբայրներն են, որոնք կասկածվում են Cherlie Hebdo շաբաթաթերթի խմբագրությունում իրականացրած ահաբեկչության մեջ:
