Փարիզում արտակարգ դրություն է. փոխհրաձգության հետևանքով 2 մարդ է սպանվել
Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակում գործելու համար կասկածվող եղբայրները բարիկադավորվել են Դամարտեն-ան-Գոելի արդյունաբերական գոտում գտնվող տպարանի շենքում, որն արգելափակել է ոստիկանությունը: Դեպքի վայր են կանչվել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության և ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանումները: Երկնքում պտտվում են անվտանգության ուժերի ուղղաթիռները: Պատանդների հստակ թիվը հայտնի չէ:
