Փարիզում նոյեմբերյան ահաբեկչությունների պատճառով չեղարկել են ամանորյա միջոցառումների մի մասը
Փարիզի իշխանությունները հայտնել են հրավառությունների չեղարկման և տոնական միջոցառումների կրճատման մասին` նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո խստացված անվտանգության միջոցառումների հետ կապված: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանության, հատուկ ծառայությունների և բժշկական ոլորտի մոտ 11 հազար աշխատակիցներ կհերթապահեն տոների ժամանակ: Բացի այդ, ալկոհոլի վաճառքի սահմանափակումներ կսահմանվեն:
