Փարիզում փնտրում են երկու ֆրանսահայերի՝ 17-ամյա Լոլա Ուզունյանին և նրա հորը
Փարիզում փնտրում են երկու ֆրանսահայերի՝ 17-ամյա աղջկան և նրա հորը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը։
«Փնտրվում են Լոլա Ուզունյանը (17 տարեկան) և նրա հայրը, ովքեր նոյեմբերի 13-ի երեկոյան «Բատակլան» համերգասրահում էին»,-ասել է Հիլդա Չոբոյանը:
Ըստ աղբյուրի՝ ևս երկու հայ երիտասարդներ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից:
«Երկու հայ երիտասարդներ «Բատակլան» համերգասրահում էին, սակայն, բարեբախտաբար, ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել, և հրազենի ձայնը լսելով` փախուստի էին դիմել ու փրկվել»,- պատմել է Չոբոյանը:
