«Պարոն Բախշյան», «Անո», «արա, էյ». ՀՀԿ-ական ավագանին՝ «Ելք»-ի ավագանիներին
Այսօր մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Այսօրվա նիստում տեղի ունեցավ լեզվակռիվ ՀՀԿ-ական ավագանի Արմեն Սահակյանի և «Ելք» խմբակցության ավագանիների միջև: Քննարկման ժամանակ վերջինս սկսեց Անահիտ Բախշյանին դիմել «պարոն Բախշյան», «Անո» անուններով: Սա վրդովվեցրեց «Ելք»-ի ավագանի Ալեն Սիմոնայնի վրդովմունքը: Նա հորդորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կարգի հրավիրել Արմեն Սահակյանին:
Տարոն Մարգարյանը պահանջեց բոլորից լռել և չխանգարել նիստի ընթացքը։
Սահակյանը սկսեց «արա, էյ»-ով դիմել Ալեն Սիմոնյանին։
Լուսանկարը՝ aravot.am-ի
