Պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներից խոշոր չափերի հասնող գումարներ է հափշտակել
57- ամյա տղամարդը, չարաշահելով պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների վստահությունը, խարդախությամբ նրանցից հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ. մի դեպքում խոստանալով այցելել զորամաս՝ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողին, մյուս դեպքում՝ ազատել քրեական պատասխանատվությունից:
Ըստ մեղադրանքի՝ Ասատուր Կարապետյանը, տեղեկանալով, որ ԼՂՀ ՊԲ թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողները անհանգստացած են իրենց որդու առողջական վիճակով, գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ, չարաշահելով վերջիններիս վստահությունը, խոստացել է, որ պարբերաբար կայցելի նրանց որդուն և հենց նրանց իսկ բնակարանում 2013թ մայիսի 8-ին ստացել է 3000 ԱՄՆ դոլար, իսկ մեկ շաբաթ անց ևս 300 ԱՄՆ դոլար և խաբեությամբ հափշտակել է նշված գումարները:
Մանրամասները՝pastinfo.am-ում
