Պարտքով գումար է խնդրել, մերժում ստանալով՝ սպանել
Պարտքով գումար ուզելու խնդրանքը մերժած Տաշիրի 62-ամյա բնակչու սպանության և նրա տանից գուղություն կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատապարտված 31-ամյա Արմենը 2014 թվականի հունվարի 27-ին այցելել է Տաշիրի բնակչուհի Զոյա Մկրտչյանի տուն և նրանից պարտքով գումար խնդրել, սակայն կինը ոչ միայն մերժել է, այլև երիտասարդի մոր ու քրոջ հասցեին անպատիվ խոսքեր է ասել, որից հետո էլ Արմենը խոհանոցի դռան մոտից վերցրել է մետաղյա կացնանման գործիքը և դրանով 8 անգամ հարվածնել է նրա գլխին և ծոծրակին:
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ կնոջը պատճառվել է գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման հետ անմիջական պատճառված կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքներ: Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել է
մանրամասները` pastinfo.am-ում:
