Պարտված կուսակցությունների «հաղթողները»
Խորհրդարանական ընտրությունները պատմության գիրկն անցան, ինչպես նաև որոշ կուսակցություններ, որոնք միգուցե չկարողանան հաղթահարել չընտրվելու դեպրեսիան եւ այլեւս նախկին էնտուզիազմով գործունեություն չծավալեն։ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինք, Ազատ դեմոկրատներ կուսակցություն, Հայկական վերածնունդ և Կոնգրես-ՀԺԿ դաշինք, Հայաստանի կոմունիստական կուսակցություն․ ահա այն քաղաքական ուժերը, որոնք ԱԺ-ում «բացակա կստանան»։ Hraparak.am-ը ներկայացնում է պարտված կուսակցությունների ձայները տարբեր ընտրատարածքներում և պարտված կուսակցությունների «հաղթողներին»:
Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններ)․ այստեղ ՕՐՕ դաշինքը ստացել է 2753 ձայն ( 2.29 %), Ազատ Դեմոկրատները՝ 1575, (1.31%), Հայկական վերածնունդը՝ 5793, (4.81%), իսկ Կոնգրես-ՀԺԿ-ն՝ 1997 ձայն (1.66%)։ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը «թույլերից ուժեղագույնն է», այստեղ ՀՎԿ-ն առաջադրել էր 2003 թվականին «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր Գագիկ Կոստանդյանին, ով հավաքել էր 2346 ձայն։ Ազատ դեմոկրատներից այս ընտրատեղամասում առաջադրվել էր նախկին ժառանգական Ստյոպա Սաֆարյանը, ով հավաքել էր 702 ձայն։ Կոնգրես-ՀԺԿ-ն էլ օգնության էր հասել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ 253 և 973 ձայն։ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ բնապահպան Սիլվա Ադամյանն էր առավելագույն ձայներ ստացել՝ 264 ձայն։
Թիվ 2 ընտրատարածք (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ)․ ՕՐՕ՝ 2567, (2.04 %), Ազատ Դեմոկրատներ 1870, (1.49%), Հայկական վերածնունդ 2878, (2.29%), Կոնգրես-ՀԺԿ 4775 (3.79%)։ Այս ընտրատեղամասի ընտրողների համար Եվրոպայի հետ ազատ վիզայի ռեժիմը թերևս ամենա ոչ ակտուալ հարցն է։ Այս ընտրտեղամասում Կոնգրեսն առաջադրել էր Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին, ով կուսակցությանը բերել էր 1816 ձայն: Կոմունիստների ցուցակում էլ հանդիպեցինք ԽՍՀՄ տարիներին դատավոր աշխատած Ռուբեն Բալաբանյանին, ով հավաքել էր 280 ձայն: ՕՐՕ-ն էլ հայտնի դեմքերից ներկայացրել էր Արմեն Մարտիրոսյանին, ով իր գաղափարակիցների մեջ հավաքել էր առավելագույն ձայներ՝ 872 ձայն:
Թիվ 3 ընտրատարածք (Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ)․ ՕՐՕ՝ 2278 (1.75%), Ազատ Դեմոկրատներ՝ 2160 (1.66%), ՀԱԿ-ՀԺԿ 2967 (2.28%), Հայկական վերածնունդը կրկին իր «վերելքում» է՝ 4475 (3.44%)։ Ազատ դեմոկրատներին այստեղ նույնիսկ չօգնեց սիրված գործիչ Անահիտ Բախշյանը, ով հավաքել էր ընդամենը 831 ձայն: Պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ով զրկվեց իր աթոռից, հավաքել էր այս ընտրատարածքում 1721 ձայն:
Թիվ 4 ընտրատարածք (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ)․ ՕՐՕ՝ 2635 (2.29%), Ազատ Դեմոկրատներ՝ 2231 (1.94%), Հայկական վերածնունդ՝ 2731 (2.37%), Կոնգրես-ՀԺԿ՝ 2934 (2.55%): Այս ընտրատարածքում ԱԴ-ին շատ ձայներ հավաքելու համար չօգնեց անգամ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջադրումը, ով ստացավ ընդամենը 1346 ձայն, նույն կերպ Կոնգրես-ՀԺԿ-ին չօգնեց նաեւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջադրումը, նա էլ ստացել է 1401 ձայն: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով 4-րդ ընտրատեղամասից առաջադրված, կալանքի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը, ի դեպ, ամենաշատ ձայններ էր բերել դաշինքին՝ հավաքելով 594 ձայն։
Թիվ 5 ընտրական տարածք. Արարատի մարզում ոչ նախկին Պնախարարն է ակտուալ, առավել ևս՝ ազատ դեմոկրատները։ Տխրահռչակ ՀՎԿ-ն էլ ավելի ընդունելի է, քան նախկին նախագահի կուսակցությունը։ ՕՐՕ 752 (0.50%), Ազատ Դեմոկրատներ 602 (0.40%), Հայկական վերածնունդ 2379 (1.57%), ՀԱԿ-ՀԺԿ 994 (0.66): ՕՐՕ-ն այս ընտրատեղամասում առաջադրել էր Տիգրան Կարապետյանին, ով սակայն չէր կարողացել հատել 265-ի սահմանը:
Թիվ 6 ընտրական տարածք (Արմավիրի մարզ)․ Ջրառատ գյուղի կրիմինալ իրադարձությունները լավ ազդեցություն թողեցին ՕՐՕ դաշինքի վարկանիշի վրա, այստեղ ՕՐՕ-ն հավաքել է 3069 ձայն (2.39%), Ազատ Դեմոկրատներ՝ 602 (0.40%), Հայկական վերածնունդ՝ 2379 (1.57%), ՀԱԿ-ՀԺԿ 994 (0.66%):
Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)․ ՕՐՕ դաշինքին ընդամենը 2 ընտրատարածքում է հաջողվել հատել 3 տոկոսի շեմը, մեկն այստեղ է, թերևս պատճառներից մեկն էլ այն է, որ այստեղ ռեյտինգային ցուցակով առաջադրված էր «Ապարան» ջոկատի հրամանատար, նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը․ ՕՐՕ 2717 (3.50%), Ազատ Դեմոկրատներ 246 (0.32%), Հայկական վերածնունդ 3830 (4.94%), ՀԱԿ-ՀԺԿ 1684 (2.17%):
Թիվ 8 ընտրատարածք (Գեղարքունիքի մարզ)․ Այս մարզում նույնպես վերջին տեղը չգրավելու համար պայքարում էին ԱԴ-ն և Կոնգրես-ՀԺԿ-ն՝ 1183 (0.92%), Ազատ Դեմոկրատներ 460 (0.36%), ՕՐՕ 2367 (1.85%), Հայկական վերածնունդ 5004 (3.91%):
Թիվ 9 ընտրատարածք (Լոռու մարզ). Այստեղ պարտված ուժերի հաղթողը Հայկական վերածնունդ կուսակցությունն է, հավաքել է 3584 ձայն (2․60%), ՕՐՕ 1897 (1.38%), Ազատ Դեմոկրատներ 663 (0.48%), ՀԱԿ 2322 (1․69%):
Թիվ 10 ընտրատարածք (Կոտայքի մարզ)․ այս մարզում իհարկե շանսերը քիչ են ձայներ հավաքելու, սակայն զարմանալիորեն ՀՎԿ-ն 3252 ձայն ունի (2․33%), ՕՐՕ-ն նույնիսկ կարողացել է հավաքել 4019 ձայն (2․88%), Ազատ Դեմոկրատներ 912 (0․65%), Կոնգրես-ՀԺԿ-ն 2013 (1․44%): Կոտայքի մարզի ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները փեսաներն են՝ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը եւ Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը:
Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)․ այս ընտրատարածքում ամենաքիչ ձայները հավաքել է ԱԴ-ն 841 (0․63%), ամենաշատը՝ ՀՎԿ-ն 13798 (10․40%), հիշեցնենք, որ այս ընտրատարածքում ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվել էր Հովհաննես Մարգարյանը։ ՕՐՕ 2770 (2․09%), Կոնգրես-ՀԺԿ 1417 (1․07%)։ Ընդդիմադիր համարվող Շիրակի մարզում իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքել էր 53739 ձայն՝ 40.2 տոկոս
Թիվ 12 ընտրատարածք․ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում պատկերն առանձնապես տարբերություններ չունի, գրեթե նույն խղճալի պատկերն է, թույլերի մեջ հաղթանակը ՀՎԿ-ինն է։ ՕՐՕ 2106 (1․94%), Ազատ Դեմոկրատներ 705 (0․65%), Հայկական վերածնունդ՝ 3009 (2․78%), Կոնգրես-ՀԺԿ՝ 1142 (1․05):
Թիվ 13 ընտրատարածք (Տավուշի մարզ)․ վերջապես Ազատ դեմոկրատները կարողացել են գոնե մեկ ընտրատեղամասում հատել 2 տոկոսի շեմը, երևի շնորհակալություն ծնունդով տավուշցի Խաչատուր Քոքոբելյանին, ԱԴ-ն հավաքել է 1543 ձայն (2․12%), ՕՐՕ 2557 (3․52%), Հայկական վերածնունդ՝ 2815 (3․87%), Կոնգրես-ՀԺԿ՝ 1094 (1․50%):
