Պարզաբանում. ՀՀ ԱԱԾ կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրված հանգանակության վերաբերյալ
Պարզաբանում. Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: Այս տեղեկատվությունը իրականաթյանը չի համապատասխանում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը:
Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ:
Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին:
ՀՀ ԱԱԾ աշատակիցները և ծառայության տնօրենը ընդհանուր առմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակել են շուրջ 12 մլն ՀՀ դրամ: