Պարզվել է ինքնասպանություն գործած անձի ինքնությունը
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 10-ին սահմաններում Երևան քաղաքի Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, արական սեռի անձը Երևան քաղաքի Կիևյան կամրջից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպան է եղել:
Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երեւանի բնակիչ, 1993թ. ծնված Դավիթ Հարոյանն է։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջինս պայմանագրային հիմունքներով աշխատել է Վայքի զորամասում։
Կատարվել է դեպքի վայրի և դիակին արտաքին զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին` դեպքի հանգամանքները պարզելու, ականատեսներ հայտնաբերելու ուղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
