Պարզվել է, որ երեխան քնած է եղել կիսակառույց շինության նկուղում
Հունվարի 7-ին՝ ժամը 02:03-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Արաքսավան թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 2005թ. ծնված Ս. Հ.-ն ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության նկուղային հատվածից հայտնաբերել են Ս.Հ.-ին. վերջինս քնած է եղել:
