Փաշինյանը չի բացառել, որ խորհրդարանը ցրելու դեպքում կբոյկոտեն ընտրությունները
«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Reuters-ի հետ զրույցում ասել է, որ կմտածի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը կրկին առաջադրելու մասին. հայտնում է ТАСС-ը: «Մենք կմտածենք և կքննարկենք»,- ասել է նա:
Փաշինյանը խոստացել է շարունակել բողոքի զանգվածային ակցիաները: «Մենք չենք նստում: Մենք կշարունակենք մեր գործադուլը և անհնազանդությունը»,- նշել է նա:
Ընդդիմադիրը չի բացառել, որ խորհրդարանը ցրելու դեպքում իր շարժումը կբոյկոտի ընտրությունները, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:
