ՊԱՇԼԱ ՎՈՆ, ՏԻԿԻՆ ԱԼՎԻՆԱ
hraparak.am-ը գրում է.Այս կինը Հրազդանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանն է։ Նա, հավանաբար, լավ չի պատկերացնում իր պարտականությունների եւ իրավասությունների շրջանակը։ Թեեւ չենք բացառում, որ իր ղեկավարը՝ քաղաքապետ Արամ Դանիելյանն է սահմանել այդ շրջանակը եւ դրանք այնքան «լայն» են, որ սկսել են խանգարել շրջապատին՝ համայնքապետարանի աշխատակազմին, բնակիչներին, լրագրողներին։ Այս կինը, դատելով այսօր ավագանու նիստի ժամանակ իր պահվածքից, թերեւս նաեւ դաստիարակության խնդիր ունի։
Մենք հասկանում ենք, որ Հրազդանի ավագանու նիստը լուսաբանող մեր թղթակիցը, ով պարբերաբար անդրադառնում է քաղաքի վիճակին, քաղաքապետի ու քաղաքապետարանի աշխատանքին, սրանց աչքի փուշն է, բայց դա նրանց իրավունք չի տալիս վիրավորել լրագրողին։ Այսօրվա նիստի ժամանակ մամուլի քարտուղարը որոշել է, որ մեր լրագրողը պետք է դուրս գա նիստի դահլիճից, քանի որ ինքն այդպես է կամենում։ Եւ երբ լրագրողը շարունակել է իր աշխատանքը, սույն «կրթված» տիկինը ոչ ավել, ոչ պակաս ասել է՝ «պաշլա վոն»։ Հավանաբար իր ընտանիքում այդպես են իր հետ խոսում, կամ՝ իր վերադասն այդ ոճով է իրեն դիմում։
մանրամասն՝այստեղ:
