Պաշտոնանկություն ՀՀ Ոստիկանությունում
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ոստիկանության համակարգում պաշտոնանակություններ են տեղի ունեցել: Զբաղեցրած պաշտոնից ազատվել են ոստիկանության Մարտունու բաժնի պետ Վահան Մարգարյանը եւ իր տեղակալը:
Ըստ համակարգում շրջանառվող տեղեկությունների՝ պատճառը պաշտոնական լիազորության չարաշահումն է:
Ազատման մասին տեղեկությունը ոստիկանությունից հաստատել են, սակայն ազատման պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն հայտնել` նշելով, որ նշանակվել է ծառայողական քննություն:
