Պաշտոնանկություն ոստիկանությունում. Վաղարաշապատի բաժնի պետն ազատվել է աշխատանքից
Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, գնդապետ Լաերտ Գրիգորյանը:
Նույն այդ տեղեկություններով, վերջինիս փոխարեն բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն չնշեցին, թե ի՞նչ պատճառով է Գրիգորյանը ազատվել զբաղեցրած պաշտոնից:
մանրամասներն՝ այստեղ:
