Պաշտպանի ներկայացուցիչը Թունիսում ներկայացրել է կանխարգելման ազգային մեխանիզմի հայաստանյան փորձը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը Թունիսում կայացած «Կանխարգելման ազգային մեխանիզմների կողմից ազատությունից զրկման վայրերում արձանագրված գերբնակեցմանն առնչվող խնդիրները. մոտեցումներ և ռազմավարություն» թեմայով համաժողին հանդես է եկել զեկույցով:
Այս մասին հայտնում է Պաշտպանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: Համաժողովը կազմակերպվել է Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային ատյանի կողմից, որի ընթացքում Գոհար Սիմոնյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մախանիզմի մանդատը, Սահմանադրական օրենքով նախատեսված գործունեության երաշխիքները, ինչպես նաև ազատությունից զրկման վայրերում գերբնակեցմանն առնչվող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը խոշտանգումների կանխարգելման ոլորտում համարվել է Եվրոպայում լավագույններից մեկը, որն իրենց երկրներում ներդնելու նախաձեռնությամբ հանդես են եկել մի շարք երկների նորաստեղծ Կանխարգելման ազգային մեխանիզմներ: