Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունները ճնշել են Ադրբեջանի ակտիվությունը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 14-15-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից , ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
