«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 9 պատգամավոր:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեմ են քվեարկելու. «Մենք դեմ ենք քվեարկելու օրենքին, որովհետեւ խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է գլխավոր շտաբի ձեւավորման եւ ընդհանրապես գործունեության հիմքում: Բավարար չենք համարում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը»:
