Պաշտպանության Նախարարի տեղակալներներ կնշանակվեն.Շարմազանով
«ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կարող են նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում:Կուսակցությունն ունի վստահություն, որ թե՛ պարոն Արտակ Զաքարյանը, թե՛ Արտակ Դավթյանը կարող են իրենց թե՛ մտավոր, թե՛ հայրենասիրական պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ-ի առջեւ դրված մարտահրավերների լուծման գործում: Դեռ չեմ շնորհավորում, որովհետեւ պաշտոնական հրաման չկա»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը :
