Պաշտպանության նախարարի վտանգավոր հայտարարությունը
Lragir.am-ը գրում է .
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Դիլիջանի հայտնի կառույցը, որ պետք է լիներ ՊԵԿ ուսումնական կենտրոն, կարող է անցնել պաշտպանության նախարարությանն ու ծառայել օրինակ Մոնթե Մելքոնյան վարժարանին:
Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ այդ հարցով դիմել է Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին: Վիգեն Սարգսյանի դիմումը հազիվ թե մերժվի, եւ մեծ է հավանականությունը, որ կառույցը անցնի պաշտպանության նախարարությանը:
Վիգեն Սարգսյանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որը կարող է դառնալ չափազանց վատ նախադեպ: Նախադեպ, որը հարվածում է բանակին, բանակ-հասարակություն կապին:
Բանն այն է, որ Դիլիջանի հայտնի կառույցը Հայաստանում համակարգային կոռուպցիայի, պետական, հանրային փողի մսխման, իշխանության անտարբերության հուշարձան է, մոնումենտ: Այդ կառույցի վրա տարիների ընթացքում ծախսվել է մոտ 60 միլիոն դոլար պետական, հանրային փող: ՊԵԿ ուսումնական կենտրոն անվան տակ կառուցվել է մի շքեղ համալիր, որը կարող է իր ճոխությամբ մրցունակ լինել համաշխարհային մասշտաբում:
Մանրամասն ՝ այստեղ
