Փաստաբանին հարվածներ հասցնելու դեպքով նյութեր են նախապատրաստվում
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ խարդախության համար երկու տարվա ազատազրկման դատապարտված Արման Սարգսյանը հարվածներ է հասցրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գեորգի Մելիքյանի դեմքին:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Արման Սարգսյանը, տեղեկանալով, որ տուժողի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել նրա պատիժը խստացնելու և 3 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ, զայրացած զանգահարել և հայհոյանքներ է հնչեցրել փաստաբանական գործունեություն իրականացրած փաստաբանի հասցեին, իսկ նրա հետ հանդիպելու ժամանակ՝ հարվածներ հասցրել նրա դեմքին:
Նշենք, որ ոստիկանության Արաբկիր բաժնում նյութեր են նախապատրաստվում:
