Փաստաբանը դատապարտյալին թմրանյութ է տարել
Դեկտեմբերի 23-ին «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները փաստաբանի մոտ զննության ընթացքում հայտնաբերել են թմրանյութ: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ խոսքը Գյումրեցի փաստաբան Ռուբիկ Մովսիսյանի մասին է:
Ընդ որում, թմրանյութը հայտնաբերվել է փաստաբանի պայուսակի բջջային հեռախոսի լիցքավորիչների միջից:
Ռուբեկ Մովսիսյանից որևէ մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց, բայց մեր տեղեկություններով՝ նա պնդել է, որ տեղյակ չի եղել լիցքավորման սարքերի պարունակության մասին, և իրեն մի անծանոթ է խնդրել փոխանցել դրանք դատապարտյալ Արթուր Մուրադյանին, ում շահերն ինքը տարիներ առաջ պաշտպանել է դատարանում և ով ներկայում դատապարտված է սպանության համար:
Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
