Փաստորեն բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի անպաշտպան են, քան ցանկացած շարքային քաղաքացի
«Մեզ ասացին, որ իր ազատման լուրը ստանալով արդեն նախկին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վրդովվել է, թե՝ լրատվամիջոցները ստում են, չկա նման բան, հիմա կզանգեմ կհերքեն։ Նույնքան զարմացել և վրդովվել էր նրա մամուլի խոսնակը՝ մեր լրագրողի զանգին ի պատասխան։
Զարմացել էին նաև կառավարությունում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս բոլորը խոսում է այն մասին, որ պաշտոնաթողությունը եղել է բոլորի համար անսպասելի։ Թերևս մեկ, կամ գուցե մի քանի մարդ է իմացել։ Իսկ դա կարող է երկու բան նշանակել՝ կամ պաշտոնյան շատ մեծ, կոպիտ խախտում է կատարել, գուցե՝ հանցանք։ Կամ իշխանությունն արհամարհում է մարդուն՝ իր իսկ նշանակած բարձր պաշտոնյային և նա ավելի անպաշտպան է, քան ցանկացած շարքային քաղաքացի»,–գրում է <<Հրապարակ >> թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
