Պատահար Ծիծեռնակաբերդի խճուղում. վարորդը տեղում մահացել է
Նոյեմբերի 22-ին, ժամը 08.50-ին, Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Լենդ Ռովեր» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետեւանքով «Օպել»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Լեւոն Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ «Լենդ Ռովեր»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
