Պատահար Դիլիջան քաղաքում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.02-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ախպարաշեն թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտնված հանգամանքներում Կամոյի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի 116 LL 02 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
