Պատասխանում են թերահավատներին
Շնորհակալություն հայտնելով ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության իմ գործընկերներին տարիների համատեղ աշխատանքի համար, ես և Ժառանգություն կուսակցության մի շարք ինձ համախոհ ընկերներ հայտարարում ենք, որ դադարեցնում ենք մեր անդամակցությունը Ժառանգություն կուսակցությանը:
Նկատի ունենալով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում
առաջընթաց զարգացման համար` հայտարարաում ենք Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած ՛՛Հայկական Վերածնունդ՛՛ հասարակական քաղաքական միավորմանը անդամակցելու մասին:
Ժառանգություն կուսակցության Վայոց ձոր մարզի համակարգող նախագահ`
Նարինե Հարությունյան և խորհրդի անդամներ` Արևիկ Սարգսյան, Էմիլ Միքայելյան,Մխիթար Սարգսյան,Արևիկ Աբրահամյան:
Հ. Գ
ՀՀ-ի ներքաղաղաքական կյանքում փաստորեն բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ու չնայած այն բանին, որ ամիսներ առաջ շատերն էին տարբեր շրջանակներում հարցադրում անում, թե ինչպիսին կլինի ՛Հայկական Վերածնունդ՛՛ հասարակական քաղաքական միավորման տեսլականը, արի ու տես, որ նոր շնչով ստեղծված քաղաքական միավորը դաշտում խառնեց հաշիվները՝ ինչ-որ տեղ տալով նաեւ թերահավատների պատասխանը: Ինչպես ասում են, քանի գնում իրադրությունը լրջանում է, եւ Հայկական վերածննդի գաղափարը փաստորեն վարակիչ է դառնում հասարակության լայն շրջանակների ու կուսակցական միավորների համար, քանի որ հոսքը նոր միավորման շարքերը՝ բավականին խոստումնալից է: Այլ կերպ ասած, մարդիկ ամեն օր «ջուխտ-ջուխտ» սկսել են իրենց ապագայի հեռանկարները կապել քաղաքական նոր միավորման հետ:
