Պատերազմի հետքերով...
Մի անգամ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը խոսելով փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու մեր բանակին հատուկ մարտավարության մասին օրինակ բերեց Արցախյան պատերազմում ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող գյուղերից մեկի ազատագրումը...Նա շատ հակիրճ ներկայացրեց թե ինչպես 40 հոգով հայկական ուժերը հարձակվել են մինչև ատամները զինված 400-ից ավել զինյալներով պաշտպանվող գյուղի վրա և ճիշտ մարտավարության արդյունքում հնարավոր նվազագույն կորուստ տալով այն ազատագրել` թշնամուն պատճառելով բազմաթիվ մարդկային ուժի կորուստ: Ահա այդ դեպքերի մանրամասն նկարագրումը գնդապետ Կամո Պետրոսյանի կողմից` ով անձամբ մասնակցել է այդ հերոսամարտին: Ֆիլմի վերջում մի քանի դրվագ էլ այժմ այդ դիրքերը պահող մեր քաջարի երիտասարդ սերունդի մասին և ՕՕՍ-ի նվերների հանձման տեսագրությունից:
