Պատերազմում առաջխաղացման հասնելու Ադրբեջանի հնարավորությունը փաստացի հավասար է զրոյի
Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում առաջխաղացման հասնելու Ադրբեջանի հնարավորությունը փաստացի հավասար է զրոյի: Այսր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի նմանատիպ ակտիվությունն այսուհետ էլ կշարունակվի, կլինեն փոխհրաձգություններ, երբեմն էլ դիվերսիոն գործողություններ: Այս գործընթացները կանգնեցնել, ըստ քաղաքագետի, դժվար թե հաջողվի: «Մյուս կողմից էլ անցումն ակտիվ ռազմական գործողությունների, իմ կարծիքով, անհնար է».- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Այս ամենը, շարունակել է քաղաքագետը, ուղեկցվում է նավթի գների նվազման միտումով, սա շատ կարեւոր գործոն է, ու այն պետք է հաշվի առնել: Իհարկե ակտիվությունը պայմանավորած է նաեւ Հայաստանում անցնող զորավարժություններով, գուցե նաեւ Սերգեյ Լավրովի ՝ Ադրբեջան կատարած այցով: Իսկ գլոբալ առումով ՝ նավթի գների անկումով»,-ավելացրեց բանախոսը:
