Պատերազմը հասել է Հայաստանի սահմանին
Վերջին օրերին Թուրքիայից եկող տեղեկություններն ավելի են հիշեցնում ճակատից ստացված նորություններ: Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը խոստացել է ոչնչացնել բոլոր ահաբեկիչներին: Նրան չի կանգնեցնի նույնիսկ զբոսաշրջիկների հոսքի նվազումը եւ եկամուտների կրճատումը:
Փորձագետները չեն բացառում, որ Էրդողանի ակտիվությունը նախեւառաջ կապված է ներքաղաքական, ավելի ճիշտ, անձնական դրդապատճառների հետ: Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն պետք է նշանակվի: Հենց այն ձեւավորվի, պետության իրական ղեկավարը կդառնա վարչապետը, իսկ նախագահ Էրդողանը ստիպված կլինի բավարարվել սահմանափակ լիազորություններով, ինչպես իր նախորդ Գյուլը:
Էրդողանը չի կարողացել խորհրդարանում մեծամասնություն ստանալ, որպեսզի սահմանադրական հանրաքվե անցկացնի ու երկիրը խորհրդարանականից նախագահական հանրապետություն դարձնի: Էրդողանը համաժողովրդական հանրաքվե նույնպես չի կարող հայտարարել՝ իմանալով, որ Թուրքիան չի աջակցի իր սուլթանական հավակնություններին:
մանրամասն՝ այստեղ:
