Պատգամավորները գաղտնի քվեարկությամբ ՄԻՊ ընտրեցին
Խորհրդարանում ավարտվեց ՄԻՊ ընտրությունը: Պատգամավորները գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ՄԻՊ թեկնածուին: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հիմնականում չեն հայտնում` ինչ քվեարկություն են արել:
Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ելույթով հանդես եկավ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, ով հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, ներկայացված թեկնածուին կողմ քվեարկել է 96 պատգամվոր, դեմ` 7, իսկ 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Այսպիսով` Արման Թաթոյանը դարձավ Մարդու իրավունքների պաշտպան:Դրանից հետո տեղի ունեցավ Արման Թաթոյանի երդման արարողությունը։
